Ինչպես երկար ժամանակ թարմ պահել բանջարեղենը սառնարանում
Մեզանից ոչ բոլորն են հնարավորություն ունենում հաճախ գնալ շուկա՝ թարմ ու համեղ բանջարեղեն գնելու։ Այս առումով հարց է առաջանում՝ հնարավո՞ր է բանջարեղենի թարմությունը երկարացնել սառնարանում պահելիս։ Դուք կարող եք, և դա անելը շատ հեշտ է: Պարզ լայֆ հաքը ոչ միայն կօգնի երկարացնել բանջարեղենի թարմությունը, այլև կօգնի սառնարանը մաքուր պահել և սառնարանն ազատել ավելորդ հոտից:
Բավական է դարակի ներքևի հատվածը թղթե անձեռոցիկ շարել, վրան մի փոքր քանակությամբ սոդա ցանել, ապա վրան դնել ևս մեկ անձեռոցիկ: Տեղադրեք բանջարեղենը այս անձեռոցիկների վրա և կտեսնեք, թե ինչպես է մեծանում դրանց պահպանման ժամկետը։ Սոդայով անձեռոցիկները խորհուրդ է տրվում փոխել շաբաթը մեկ անգամ, փոխանցում է Mediahub-ը։