Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Մոնտենեգրոյի ընտրանուն։
Ընդհանուր առմամբ, գրեթե ամբողջ հանդիպումն անցավ Հայաստանի թիմի առավելությամբ։ Հյուրերը հաղթական գոլը խփեցին խաղավերջում։
Հիշեցնենք, որ ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի թիմը պարտվել էր Ռումինիային, որից հետո Ռաֆայել Նազարյանը հրաժարական էր տվել գլխավոր մարզչի պաշտոնից, փոխանցում է ArmSport-ը։