Կինը ամուսնալուծությունը նշելու համար մեկնել է Եգիպտոս և ամուսնացել է
Ջինա անունով ամերիկացի մի կին մեկնել է Եգիպտոս՝ նշելու իր ամուսնալուծությունը, սակայն վերջում նշանվել է և ամուսնացել եգիպտացու՝ Աբդելի հետ: The Sun հրատարակությունն ուշադրություն է հրավիրել կնոջ պատմության վրա։
Ջինան ասել է, որ երկար տարիներ երազել է Եգիպտոս ճանապարհորդելու մասին, բայց կարողացել է այնտեղ գնալ միայն 2021 թվականին՝ ամուսնալուծությունից անմիջապես հետո։ Հասնելով Եգիպտոսի օդանավակայան՝ նա տեսել է տեղացի բարձրահասակ տղամարդ ուղեկցորդին, ով համաձայնել է ուղեկցել իրեն:
«Նա իմ ուղեկցողը չէր, բայց դարձավ։ Արդյունքում մենք ընկերացանք, և մեր ծանոթությունից 10 օր անց նա ինձ ամուսնության առաջարկ արեց»,- հիշում է կինը։
Նա համաձայնել է, և նշանադրությունից ութ ամիս անց զույգն ամուսնացել է։ Այժմ նրանք միասին ղեկավարում են տուրիստական ընկերություն։
«Դա շատ եգիպտական էր: Մենք որքան հնարավոր է՝ շուտ ամուսնացանք։ Եգիպտոս թռչելու որոշումը ինձ իսկական երջանկություն պարգևեց»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ խոստովանել է Ջինան։