Դատարանը մերժեց Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն Բադալյանին և Գևորգյանին կալանավորել է 72 ժամով։ Նրանք մեղադրվում են զենքի ապօրինի շրջանառության մեջ։