Մահացել է Նժդեհի տատիկը
Երգչուհի Տաթև Ասատրյանն իր ինսթագրամյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Նժդեհի հետ ամեն բան կարգին է և նա այժ իր մոտ է։
Հիշեցնենք, որ Նժդեհը հեռուստաընկերություններից մեկի հաղորդման հերոսն էր, երգչուհի Տաթև Ասատրյանը նախագծի հյուրը, ով այցելել էր փոքրիկ Նժդեհին, ով իր տատիկի հետ ապրում էր Էջմիածին քաղաքի հանրակացարաններից մեկում։
10-ամյա Նժդեհը տեսանյութում պատմում էր, որ ապրում է տարեց տատու հետ՝ կենցաղային ծանր պայմաններում։
Ըստ նրա՝ մայրն իրեն լքել է, երբ մեկ տարեկան է եղել, իսկ հայրն իրեն այցելում է, երբ գումար է ունենում։
Նժդեհը պատմում էր քաղցած լուսացնելու օրերի, երազանքների մասին։
Հաղորդումից հետո արձագանքները բավականին բուռն էին, օգտատերերը հանդես էին գալիս գրառումներով՝ տատիկին եւ թոռանը աջակցելու նպատակով։
Նժդեհին այցելել են նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի բլոգերներ, ովքեր սնունդ եւ գումար են տրամադրել նրանց։
Посмотреть эту публикацию в Instagram