Այս իշխանությունը Անկարային թույլ է տվել թելադրելու, Հայաստանին պարտադրելու խաղի կանոները. պատգամավոր
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Պատգամավորի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելի հարենակիցներ, Արցախի Հանրապետության սիրելի բնակիչներ,
Շուրջ մեկ քսանամյակ տարածաշրջանում, Արցախյան բանակցություններում Թուրքիան զրկված էր որեւէ միջամտություն, բանակցությունների ընթացքի վրա զադելու հնարավորությունից։ Ցավոք, այս իշխանության ապաշնորհ դիվանագիտության արդյունքում երկրը դարձրել են անկարող ու Անկարային թույլ են տվել ոչ միայն միջամտելու բոլոր հարցերում, այլեւս թելադրելու, Հայաստանին պարտադրելու խաղի կանոները։
Երեկ կմկմալով Հանրային հեռուստատեսության եթերում Փաշինյանը փորձում էր լղոզել Էրդողանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը։
Ընդհանրական ձեւակերպումների տակ հստակ կար ուղերձ՝ Թուրքիան որոշիչ դեր է խաղում, թե ինչպիսին կլինի Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունը։ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը, ադրբեջանա-թուրքական ագրեսիվ, ձղաձիգ արձագանք-սպառնալիքներից հետո՝ Փաշինյանի շտապողականությունը Անկարայի հետ խոսելու, Արցախի նախագահին չշնորհավորել ու «գավառական» խոսույթով խուսանավելու փաստերը վկայում են՝ գործ ունենք ադրբեջանա-թուրքական սպառնալիքի ու ճնշումների հետ։
Նախօրեին Փաշինյանը շարունակեց նույն իր քաղաքական գիծը՝ բացառապես ադրբեջանական թեզերով, առանց հայկական դիվանագիտության անցնող 30 տարիների հիմնավոր փաստարկներից գեթ մեկն օգտագործելով, «չքմեղանալ» եւ նորից ու նորից պնդել, թե Արցախը միշտ էլ դիտվել է Ադրբեջանի կազմում։
Միայն մի քանի փաստ, թե ինչպիսի ազատ Արցախ ենք ունեցել, աշխարհն ինչպես է նրա հետ հարաբերվել տարիներ շարունակ, ու ինչ ավեր գործեց փաշինյանական իշխանությունը։
Այսօր գործընկերներիս հետ մասնակցում էի Գերմանիայից ժամանակ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը։
ՀՀ Ազգային Ժոողվի աշխատակազմը բաժանել էր հայ-գերմանական հարաբերությունների մասին տեղեկանք։
Հիմա մի քանի փաստ միայն։
-2023 թ հուլիսի 17-ին Հայաստանի խորհրդարանում ԱԺ փախնախագահի հետ հանդիպմանը Գերմանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան մեջբերում եմ՝ «Ընդգծելով տարածաշրջանում Թուրքիայի դերը… նկատեց, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա ու այդ ֆոնին կարևոր համարեց, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական երկխոսությունները»։
-2023թ հուլիսի 13-ին ԳԴՀ արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդներին Հայաստանի խորհրդարանում հայտարարում է, որ «պատկերացնում է, թե ինչքան դժվար է եղել Հայաստանի համար ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»։
Իսկ հիմա գանք ոչ նիկոլի թվեր, երբ իբր Արցախի կարգավիճակ չկար։
-2014թ. օգոստոսի 3-4-ը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ են այցելել ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորներ իշխոր կուսակցությունից։ Նրանք մեկնել են Ստեփանակերտ (ԼՂՀ), ուր նրանց ընդունել են բարձրագույն պաշտոնյաները եւ Արցախի թեմի Առաջնորդը։
-2013թ. սեպտեմբերի 11-14-ը Հայաստան էր ժամանել Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերություների և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների անդամը։ Նա եւս այցելել է նաև ԼՂՀ: Կայացել են հանդիպումներ ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանի, ԱԺ նախագահ Ա.Ղուլյանի և ԱԳ նախարար Կ. Միրզոյանի հետ:
-2013թ. հոկտեմբերի 10-ին Հայաստան է ժամանել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի պատվիրակությունը` խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենի գլխավորությամբ։ Վերջինս այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Բյորնզենի գործունեությունը՝ որպես «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի և Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունը:
Ավելին՝
-2016 թ. փետրվարի 24-26-ը կայացել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի աշխատանքային այցը Բեռլին: Նա մասնակցել է Բոխումի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի և Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպած «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ծավալուն ելույթով:
-2015 թ. մարտի 11-13-ը Հայաստան է այցելել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչներ կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունը: Որպես Հայոց ցեղասպանությունը դատապարտող քաղաքական գործիչ` Օզդեմիրն այցելել է Ծիծեռնակաբերդ։
Սա իրական եւ նիկոլի թվի Հայաստանների տարբերությունը»։