Չեմ կարծում, որ այստեղ նստածներից բոլորն են պատրաստ դառնալ ՀՀ վերջին գումարման ԱԺ պատգամավոր. Մամիջանյան
Եթե Նիկոլ Փաշինյանը, որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, ապա հայրենասերների մեջ նրանցից վախեցող չկա:
Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Եթե մի քիչ պատկերացնեք քաղաքական գործընթացները, կիմանաք, որ ցանկացած, մասնավորապես 2018 թվականին ընթացող իրադարձությունների անարյունության պատասխանատուն իշխանությունն է: Իշխանության խոհեմության արդյունքում է, որ 2018-ին բախումներ չեղան:
Առհասարակ ես կասկածանք էլ չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման: Բայց ես մեծ կասկած ունեմ, այդ հրամանը կատարող կլինի, թե ոչ: Ես գիտեմ, որ չի լինի»,- ասել է նա:
Ելույթի վերջում Մամիջանյանը դիմեց ԱԺ պատգամավորներին, ասելով որ իր ասածների մասին մտածելու ժամանակ դուք դեռ ունեն:
«Մտածեք, դեռ ժամանակ կա, բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- ասել է նա: