Ղազախստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. հայտարարություն
Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի ԱԳՆ-ն։
«Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունում։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ղազախստանը հանդես է գալիս բոլոր հարցերը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան: