Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Ավինյանին. նա սկսեց անզուսպ ծիծաղել եւ ծափահարել
Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ շենքերից մեկից մի կին միջնամատ ցույց տվեց Ավինյանին եւ ՔՊ-ի թիմին:
«Դավայ ստեղից» պատշգամբից դիմելով նրանց՝ ասաց քաղաքացին, ապա նաեւ միջնամատ ցույց տվեց:
ՔՊ-ականներից մեկը, ում ձեռքին բարձրախոսն էր, ասաց՝ եկեք ծափ տանք քաղաքացուն, որից հետո բոլորը, այդ թվում Ավինյանը սկսեցին ծափահարել;
Մեկն էլ ասաց. «Գնա, պիցա են բաժանում այնտեղ»: