Ապօրինի ծառահատում. բացահայտում
Սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղի «Քանդված զավոդ» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 3 խմ փայտանյութ: Տեղում գտնվող 44-ամյա տղամարդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, առանց համապատասխան փաստաթղթի` նախորդ օրը ինքն է Վահագնաձոր համայնքին կից հանդամասում միայնակ, բենզասղոցով հատել երկու կանգուն հաճարենի, փայտանյութը պատրաստել ու տեղափոխել է տվյալ տարածք:
Փայտանյութը տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 44-ամյա վահագնաձորցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: