Ծովինար Սողոմոնյանն ազատվեց պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 12-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ծովինար Սողոմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։