ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզի Իջևան քաղաքում։
Այս մասին ասված է դիտորդական առաքելության X սոցցանցի (նախկին` Twitter) պաշտոնական միկրոբլոգում։
«ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, դեսպան Վասիլիս Մարագոսը (ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը - խմբ․), պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միասին կտրեցին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տավուշյան գրասենյակի բացման ժապավենը», - նշված է գրառման մեջ։