ՔՊ-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ նախկին ՔՊ պատգամավոր, ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Արմենի Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրենքով սահմանված կարգով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, վարել է տրանսպորտային միջոց:
Վերջինիս գործով նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան։