Ինչ տեսք ունի 76-ամյա Առնոլդ Շվարցենեգերը հիմա
Չնայած իր տարիքին՝ Առնոլդ Շվարցենեգերը շարունակում է իրեն պահել մշտապես մարզված վիճակում (հիշենք, որ այս ամառ նա դարձավ 76 տարեկան): Պապարացիները լուսանկարել են նրան, երբ նա ուղևորվելիս է եղել դեպի Բևերլի Հիլզի իր գրասենյակ:
Դերասանը առօրյա կերպարով է եղել՝ շապիկով և շորտով։ Իսկ արևային ակնոցն ավելի դիտարժան է դարձրել նրա կերպարը (թեև առանց ակնոցի էլ ամեն ինչ պարզ է, միայն մկաններն ամեն ինչ ասում են)։ Պապարացիները լուսանկարել են նաև նրա վիրակապված ձեռքը վիրահատությունից հետո։ Վստահ ենք, որ դերասանն արագ կապաքինվի։
Ի դեպ, ավելի վաղ գրել էինք, որ դերասանի որդին՝ Ջոզեֆ Բաենան կրկնել է հոր խորհրդանշական լուսանկարը, փոխանցում է Showbiz-ը: