ԱԺ-ն վավերացրեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը
Ազգային ժողովը վավերացրեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 87 կողմ, 7 ձեռնպահ ձայներ:
Ըստ էության, արձանագրությունն ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, և ոչ ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների որևէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։
Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատիժը ամբողջական վերացման կողմնակից պետության քաղաքականությանը։ Ավելին, մահապատիժն արդեն արգելված է Հայաստանի սահմանադրությամբ։ Թիվ 13 արձանագրությունը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում: