Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանը, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է Լաչինի և Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ պատրաստ ենք ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,-ասվում է հայտարարությունում։