Մարզադաշտում վիճել են ու հարվածներ հասցրել իրար. 3 քաղաքացի ձերբակալվել է
Սեպտեմբերի 9-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, որոնք վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններս հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել է քննչական բաժին: