Կիմ Չեն Ընը մեկնել է Ռուսաստան իր զրահապատ գնացքով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին տեղափոխող զրահապատ գնացքը Պրիմորիեի երկրամասում անցել է երկաթգծային կամուրջը և ուղևորվում է դեպի հյուսիս, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստան է մեկնում զրահապատ գնացքով։
Կիմ Չեն Ընը նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում։ Հանդիպման հստակ ժամկետները չեն նշվում։
ԱՄՆ-ում կարծում են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուսական բանակին հյուսիսկորեական զենքերի մատակարարումների հարցը։
Լուսանկարները տարածել է Կորեայի պետական լրատվական գործակալությունը։