Բժիշկը միգրենով տառապող մարդկանց հակացուցված մթերքներ է անվանել
Ավոկադոն, կարմիր գինին, պինդ պանիրը և շոկոլադը կարող են խորացնել միգրենի նոպաները։ Այս մասին ասել է նյարդաբան Օլգա Բոյկոն
Մասնագետը նշել է, որ խորհուրդ չի տրվում օգտագործել տիրամին պարունակող մթերքներ։
Դրանք են՝ շոկոլադը, ընկույզը, ավոկադոն և կարմիր գինին, բացի այդ, կոշտ պանիրները։ Սրանք այն սադրիչ մթերքներն են, որոնք կարող են սաստկացնել և միայն խորացնել վիճակը»,- ասել է մասնագետը, փոխանցում է Shantnews-ը։