Զորավարժությունները կապ չունեն Երևանի և Բաքվի միջև լարվածության հետ. Միլլեր
ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները սովորական բնույթի են և կապ չունեն Երևանի և Բաքվի միջև լարվածության հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Սրանք հերթական վարժություններ են, որոնք ոչ մի կերպ կապված չեն որևէ այլ իրադարձությունների հետ»,- նշել է նա։