Լորան Բլանը հեռացել է «Լիոնից»
Լիոնի «Օլիմպիկը» և Լորան Բլանը երկուստեք որոշել են այսօրվանից դադարեցնել իրենց համագործակցությունը։ Հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Այս որոշումը վերաբերում է նաև մարզչի օգնականներ Ֆրանկ Պասիին և Ֆիլիպ Լամբերին։
«Լիոնի «Օլիմպիկը» ցանկանում է շնորհակալություն հայտնել Լորան Բլանին և նրա անձնակազմին՝ պրոֆեսիոնալ թիմի ղեկին այս 11 ամիսների ընթացքում ցուցաբերած նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ L’Equipe-ի՝ ֆուտբոլի լեգենդին որպես փոխարինող շրջանառվում է իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյի անունը։