Ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան որպես հումանիտար բեռ վերմակներ է բերում. Տիգրան Պետրոսյան
Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ի միջի այլոց, ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան, որը փորձում են անցկացնել Աղդամով, որպես հումանիտար բեռ վերմակներ է բերում…
Մեզ փորձում են նսեմացնել, բայց ցավալին այն է, որ այդ ամենին մասնակից են նաև հայեր…
Հետևությունները թողնում եմ ձեզ…»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ռուսական հումանիտար օգնությունն Ասկերանով Արցախ չի մտել արդեն երկրորդ օրն է Ադրբեջանի Բարդա քաղաքում կայանված է մնացել: