Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հաստատել է, որ Լուիս Ռուբիալեսը հրաժարական է տվել
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հաստատել է, որ Ռուբիալեսը, որը զբաղեցնում էր կազմակերպության նախագահի պաշտոնը, հրաժարական է տվել։ Այս մասին ֆեդերացիային հայտնի է դարձել Պեդրո Ռոշեն (RFEF-ի նախագահի պաշտոնակատար):
«Բացի այդ, Ռուբիալեսը ՈւԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնից ևս հրաժարվել է», - ասվում է RFEF-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիալեսը քննադատության էր ենթարկվել աշխարհի կանանց առաջնության եզրափակիչի ավարտից հետո Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին համբուրելու պատճառով։ Խաղում իսպանուհիները հաղթել էին Անգլիայի հավաքականին (1:0): ՖԻՖԱ-ն նրան 90 օրով հեռացրել էր ֆուտբոլից։