Հույսերը պահեք ձեզ, դուք ԱԺ-ում եք գտնվում, ոչ թե КВН-ում. Արթուր Խաչատրյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
Խնդրում եմ տեղեկացնեք վերջին 5 տարիների ընթացքում ծռայողական մեքենաների թվի փոփոխության ինչ միտում եք արձանագրել Հայաստանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը պարզաբանեց, որ ցանկանում է իմանալ թե 2018 թվականի և 2022 թվկանի դեկտեմբերի 31-ի դրությամբ քանի ծառայողական մեքենա է եղել Հայաստանում:
Փոխնախարարը հայտնեց, որ այդ թվերն առկա են կառավարության համապատասխան որոշումներում:
«Կարելի է բացել և նայել: Հիմա այս ամբողջ օրենքի նախագծի իմաստն հետևյալում է, որ լիազորող նորմ սահմանվի, որպեսզի կառավարությունը կարողան միասնական որոշմամբ այդ չափորոշիչները սահմանել: Եթե հստակ կոնկերտ թիվ եք ուզում՝ այս պահին չեմ կարող ասել, բայց եթե կառավարության համապատասխան որոշումը բացեք կկարողանաք ծանոթանալ թվերին»,-պատասխանեց Արմեն Սիմոնյանը:
Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Սիմոնյան, թե ինչ կարող եմ անեմ հավատացնում եմ Ձեզ, որ բավականին լավ գիտեմ»:
Փոխնախարարն ընդհատեց՝ ասելով. «Ես հուշում եմ ուղղակի»:
«Հույսերը պահեք ձեզ, դուք այստեղ ԱԺ-ում եք գտնվում, ոչ թե КВН-ում: Պարոն Արշակյան, խնդրում եմ զեկուցողին ասեք մի քիչ հարգանք դրսևորի»,-հայտարարեց Խաչատրյանը:
Նիստը վարող Հակոբ Արշակյանն ասաց, որ իրեն չպետք է ասեն, թե ինքը ինչ անի:
«Ուրեմն ձեր ներկայացուցիչն է, իրեն ասեք, որ ինձ չասի, թե ես ինչ անեմ: Ես խնդրում եմ առաջինից երկրորդ ընթերցում այդ թվերը բացեք և ներկայացրեք»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հակոբ Արշակյանն էլ կոչ արեց հարց ու պատասխանի ժամանակ կոռեկտություն ցուցաբերել և փոխադրաձ հարգանքի մթնոլորտում անցակացնել քննարկումը: