Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի կողքին. Պեսկով
Ռուսաստանը մտավախություն չունի, թե ի դեմս Հայաստանի կկորցնի դաշնակցի, քանի որ Մոսկվան և Երևանը մնում են մտերիմ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, Հայաստանի հետ կլինենք շատ մտերիմ դաշնակիցներ ու գործընկերներ: Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրի զարգացման տրամաբանությունն ու ազգային շահերը թելադրում են մեր դաշնակցությունն ու գործընկերությունը խորացնելու անհրաժեշտությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։