Երևան, 30.Նոյեմբեր.2024, 00:00 |
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է ... Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո...

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. Հայտարարություն

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, «Պահեստազորի սպաների» շարժումը և «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» ՀԿ-ն հՀՀ իշխանություններին համատեղ հայտարարությամբ կոչ են անում անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանի առաջարկվող օժանդակության փաթեթը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումը հաստատապես վկայում է, որ պատերազմի հավանականությունն առավել քան ռեալ է, օրերի հարց: Այս իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր և այդ պատճառով դեռևս ընթացիկ տարվա մարտի 28-ին մենք համատեղ հայտարարությամբ դիմել էինք Նիկոլ Փաշինյանին «ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով», ինչը սակայն Ն․ Փաշինյանի կողմից մնաց անարձագանք: Ավելին, առ այսօր ՀԱՊԿ-ի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Այս անգործությունը կործանարար է լինելու երկրի համար, քանի որ չկա այլ իրական ուժ, երաշխիք, որը կարող է զսպել ադրբեջանաթուրքական ուժերին և կանխել մոտալուտ արհավիրքը: Հետևաբար ստիպված մենք կրկին դիմում ենք Ն․ Փաշինյանին ու ՀՀ ուժային կառույցների մեր գործընկերներին հետևյալ

ԿՈՉ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ս/թ օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջանը զինանձնակազմ և ռազմական տեխնիկա կենտրոնացրեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ուղեկցվեց ծանր հրետանու, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժով։

Սահմանային լարվածությունը կտրուկ թեժացավ սեպտեմբերի 1-ին, երբ Սոթքում ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվեց երեք և վիրավորվեց երկու հայ զինծառայող։ Շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները։ Ադրբեջանում ընթանում է պահեստազորի զորահավաք։ Ադրբեջանը հայտարարում է, որ տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող սադրանքներն են, Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի, դեռևս դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից։

Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի գործարկման աշխատանքները նախատեսում է ավարտել 2024-ին: Իրականությունը գլխիվայր ներկայացնող Ադրբեջանի ղեկավարության փաստացի նպատակն է ինքնիշխան Հայաստանի որոշ տարածքներ բռնազավթելը, նրանից այլևս օտարված տարածքները Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներով բնակեցնելը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելը, ցեղասպանության ենթարկելը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է նաև ԵՄ-ի համապատասխան կեցվածքի և Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող քայլերի վրա։

ԵՄ քաղաքականությունը այս տարածաշրջանում առավել քան պրագմատիկ է, Բրյուսելը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանին պարտադրվեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառելով Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը հետագայում որոշելու ՌԴ նախագահի առաջարկը փոխարինվեց այդ տարածքում բնակչության իրավունքների պաշտպանությամբ և անվտանգության ապահովմամբ։

2022թ. հոկտեմբերից Հայաստանում գտնվող և 2023 թվականից թվաքանակն էականորեն ավելացրած ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Ադրբեջանին և կայունացնել իրավիճակը, այլև էլ ավելի սրեց հակասությունները։ ԵՄ դիտորդների տեղակայման ողջ ընթացքում մարդկային զոհերով ուղեկցվող հայ-ադրբեջանական միջադեպերը դրա վկայությունն են։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության դեմ Հայաստանի օրվա իշխանությունների բացահայտ մերժողական կեցվածքը դրսևորվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ին նիստին Ն. Փաշինյանի ելույթով։ Կառավարության նիստում վերջինս հայտարարեց, որ տարածաշրջանում սրված է ռազմաքաղաքական իրավիճակը և որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։


Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային-գործընկերային հարաբերությունները Հայաստանի օրվա իշխանություններն իրենց կառավարման հինգ տարիների ընթացքում փոխարինեցին որպես փաստացի հակառակորդ պետության հետ հարաբերությունների, որի բացահայտ գնահատականը եղավ Երևանի «անբարյացակամ գործողությունների» ֆոնին նոտայի տեսքով սեպտեմբերի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության կոշտ բողոքը, որում մասնավորապես ասված է. «Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին:

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար Ն. Փաշինյանը սեպտեմբերի 9-ին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Իրանի նախագահ Ռաիսիին, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլուն։

Եթե միջազգային հանրությունն ընդունելով Հայաստանի դիմումը, այսինքն` Փաշինյանի զանգերը, պարտադրում է Ալիևին ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի շփման գծից hետ քաշել զորքերն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ընդունել Փաշինյանի խոստումները, այն է՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի 8 անկլավներն Ադրբեջանի մաս են, Հայաստան պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները, բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ալիևը ստանում է նվազագույնն այն, ինչը ցանկանում է։ Փաստացի Հայաստանի ապագան կառուցվում է պետության կազմաքանդման գործնական քայլերով։

Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը Փաշինյանի հետ մասնակցում է բանակցությունների և եթե Փաշինյանն այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ապա Ալիևը ստանում է նոր պատերազմ սկսելու լիակատար ազատություն: Որպես հետևանք՝ միջնորդ պետությունների ղեկավարները ոչինչ չեն ձեռնարկելու այդ պատերազմը կանխելու կամ զսպելու համար։ Այսինքն` Ալիևն ուժի կիրառման սպառնալիքով «խաղաղության պայմանագրով» ստանում է իր առավելագույնը կամ ստանում է պատերազմի իրավունք։

Առանց պատերազմի, «խաղաղության պայմանագրի» ներկա պայմանների և նվազագույն կորուստներով իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել միայն, եթե Փաշինյանի կողմից ստորագրվի «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։


ՀԱՊԿ ղեկավարության, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու, ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու և ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակություն տրամադրելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում այն կարող է հրատապ կերպով իրականություն դառնալ։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև առկա մահացու սպառնալիքները, նոր լայնածավալ ռազմական գործողությունների կամ պատերազմի մեծ հավանականությունը, Նիկոլ Փաշինյանից վերստին

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ`

1. անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը և դրական պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու ՀԱՊԿ առաջարկը, միաժամանակ պատրաստվելով Հայաստանում իրականացնել նախկինում մերժած ՀԱՊԿ երկու զորավարժությունները,

2. դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում նախկինում քաղաքական կամ ռազմական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, ուժային կառույցների պահեստազորի գեներալներին և սպաներին ՀԱՊԿ օժանդակությունն անհապաղ իրականություն դարձնելու հարցում կոշտ հրապարակային կեցվածք դրսևորելու հորդորով,

3. ուժային կառույցների գործող ղեկավարներին, գեներալներին և սպաներին կոչ ենք անում դրսևորել կամք և իրենց լիազորությունների շրջանակներում թույլ չտալ Հայաստանի համար խիստ վտանգավոր իրադարձությունների զարգացումը, որոնք բերելու են տարածքային և մարդկային նոր կորուստների, պատերազմի, ազդել երկրի քաղաքական ղեկավարության վրա, չսպասարկել հակառակորդի շահերը և ընդունել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության փաթեթը, այլապես կիսելու եք հետևանքների պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Այս թեմայով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է ... Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan