Թուրքիան ցանկանում է մինչեւ սեպտեմբերի 19-ը ակտիվացնել հացահատիկի գործարքի խորհրդակցությունները. աղբյուր
Թուրքիան մտադիր է ակտիվացնել հացահատիկի գործարքի վերականգնման խորհրդակցությունները ՄԱԿ-ի հետ եւ ակնկալում է կազմակերպության բարձրամակարդակ Գերագույն վեհաժողովից, որը կսկսվի սեպտեմբերի 19-ին, մեկ շաբաթ առաջ անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնել պայմանավորվածությունների վերականգնման մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Անկարայում։
«G20-ի գագաթաժողովն ավարտվել է։ Դա կարեւոր իրադարձություն էր այդ թվում հացահատիկի գործարքի մասին հարցի քննարկման եւ դիրքերի հստակեցման տեսակետից։ Կա մտադրություն ակտիվացնելու շփումներն ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ հացահատիկային պայմանավորվածությունների բոլոր կողմերի հետ։ Խոսքն այժմ գործարքի վերածննդի մասին է՝ Ռուսաստանի մասնակցությամբ»,- ասել է զրուցակիցը։ Նա ավելացրել է, որ ենթադրվում է իրականացնել այդ թվում նաեւ հեռախոսային բանակցություններ ղեկավարների մակարդակով։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ «չի կարելի բացառել Ռուսաստանինը գործընթացից», եւ որ Թուրքիան «նախատեսում է խնդրել ՄԱԿ-ին նոր նամակ պատրաստել ՌԴ-ի համար», որում կարող են պարունակվել ավելի կոնկրետ առաջարկներ հացահատիկի գործարքի վերաբերյալ։ «Այդ հարցերը կողմերի հետ քննարկման եւ խորհրդակցությունների օրակարգում են»,- ավելացրել է աղբյուրը։