ՆԱՏՕ-ն «սառը պատերազմից» ի վեր ամենամեծ զորավարժությունները կանցկացնի
ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել իր ամենախոշոր զորավարժությունները «սառը պատերազմից» ի վեր։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Ակնկալվում է, որ առնվազն 41․000 զինվորական և ավելի քան 50 նավ կներգրավվեն «Stalwart Defender» կոչվող զորավարժություններին, որի ընթացքում կիրականացվի 500-700 թռիչք:
Զորավարժությունների նպատակը, ըստ հրատարակության, «փորձարկելն է ռուսական ագրեսիան՝ ուղղված դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ»։ FT-ի տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ 2024թ․ փետրվարին և մարտին։ Բացի ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրներից՝ զորավարժություններին կմասնակցի Շվեդիան, որը դեռևս սպասում է Թուրքիայի և Հունգարիայի կողմից դաշինք մտնելու հաստատմանը։