Պեսկով․ Կրեմլը դեռ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին ահազանգեր չի ստացել
Արեւմտամետ վերլուծաբանները քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին, սակայն նման պաշտոնական ազդակներ Ռուսաստանը չի տեսնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք այս թեմայի շուրջ շատ դատողություններ ենք տեսնում Հայաստանում արեւմտամետ վերլուծաբանների կողմից, բայց այդ կապակցությամբ որեւէ պաշտոնական ազդանշան չենք ստացել»,-ասել է նա։