Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրոավտոբուսը
Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրոավտոբուսը, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին: Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանապորտ ներմուծել» , - հայտարարեց Տիգրան Ավինյանը։