Սյունիքը մեր քարտեզի վրա այնտեղ է, որտեղ պետք է լինի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հերքում է կեղծիքը
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հերքել է սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկատվությունը:
Կեղծ հրապարակման մեջ, որի լուսանկարը դեսպանը կցել է հաղորդագրությանը, ասվում է, թե իբր Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին խնդրում է զերծ մնալ Սյունիքի մարզ այցելություններից:
«Ոչ մի նոր բան. զբոսաշրջիկների համար մեր առաջարկությունները վերջին անգամ թարմացվել են 2023 թվականի հուլիսի 18-ին և Սյունիքի մարզն ընդգրկված է Հայաստանի մեր քարտեզում, ինչպես և պետք է լինի»,- գրել է Դըկոտինյին ի պատասխան սադրանքի։