Անդրեյ Ռուբլյովի հայտնի «Երրորդություն» սրբապատկերի համար կլիմայական պարկուճ կստեղծվի
Տրետյակովյան պատկերասրահը դիմել է «Ռոսատոմին»՝ առաջարկելով կլիմայական պարկուճ ստեղծել՝ Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» սրբապատկերի պահպանման համար: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով կորպորացիայի ներկայացուցչին։
ՌԲԿ-ի հաղորդմամբ, «Ռոսատոմը» ներկայումս պատկերասրահի ներկայացուցիչներից սպասում է ամբողջական տեխնիկական բնութագրերին։ Ենթադրվում է, որ պարկուճի ստեղծումը կստանձնի կորպորացիայի «Էլերոն» դուստր ձեռնարկությունը։ Այն մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության բարձր տեխնոլոգիական համակարգերի արտադրության մեջ:
Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» սրբապատկերը, որը նկարվել է 15-րդ դարում, գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում 1929 թվականից: 2023 թվականի մայիսին նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է սրբապատկերը տալ եկեղեցուն, որից հետո այն ցուցադրվել է Քրիստոս Փրկչի տաճարում՝ Երրորդության տոնին։ Ներկայումս «Երրորդությունը» գտնվում է Ի.Է. Գրաբարի անվան գիտավերականգնողական կենտրոնում։ Նախատեսվում է, որ սրբապատկերը հետագայում կտեղափոխվի Երրորդության Սերգիևյան մայրավանք։ Հնագույն սրբապատկերը եկեղեցի տեղափոխելու որոշումը քննադատության է ենթարկվել թանգարանային և վերականգնողական շրջանակներում, հայտնում է «Կոմերսանտը»։