Ռուսաստանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
G20-ի գագաթնաժողովում ռուս լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ասուլիսին:
«Ռուսաստանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում ռուս լրագրողին G20 գագաթնաժողովում Մակրոնի ասուլիսին թույլ չտալու համար», – հայտարարել է Մարիա Զախարովան՝ հավելելով, որ կատարվածը դիտարկում են որպես ռասիզմի և ազգայնականության դրսևորում, քանի որ միջադեպի հիմքում ընկած է ազգային հիմքով խտրականության գործողություն: