Ալիևն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ԼՂ նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։