Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը շփման գծում շուրջօրյա պարեկություն է իրականացնում
Հայաստանում Եվրոպական միության առաքելության X միկրոբլոգում հրապարակվել է գրառում, որտեղ նշված է․
«Մենք գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ վերահսկելու ցանկացած ռազմական իրադարձություն, ներառյալ. կուտակումներն ու կրակոցները:
ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածությունը նվազեցնելու համար»: