Հայտնում եմ, որ ստանձնել եմ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում. Աննա Փիլոսյան
Նախկին դատավոր, այժմ փաստաբան Աննա Փիլոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ, որ ստանձնել եմ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում։
Քաղաքապետի որոշմամբ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել է, և այդ հիմքով թատրոնի հիմնադիրների՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի ավանդույթը շարունակող Մհեր Մկրտչյանն աշխատանքից ազատվել է։
Մենք պնդում ենք, որ (1) գեղղեկի հաստիքի կրճատումը ոչ իրավաչափ է, (2) ամեն դեպքում՝ Մկրտչյանին պետք է առաջարկվեր գեղղեկի հաստիքի փոխարեն ստեղծված նոր հաստիքը՝ «գեղարվեստական խորհրդականի» հաստիքը։