Ռումինիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ Ռումինիայի տարածքում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի նոր բեկորներ, որոնք նման են ռուսաստնյան զինվորականների գործածածներին, հայտնում է Agerpres կայքը։
Շաբաթ Ռումինիայի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի բեկորների երկրորդ խմբաքանակը, որը կործանվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։
Շաբաթ նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել էր, որ բեկորների հայտնաբերումը վկայում է Ռումինիայի օդային տարածքի անընդունելի խախտման մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական հարվածները սահմանի մոտ «ապակայունացնող» են եղել, նույնիսկ եթե որևէ նշան չկա, որ Ռուսաստանը մտադիր էր թիրախավորել ՆԱՏՕ-ի անդամ երկիր Ռումինիան: