Ադրբեջանը «թքում» է Արեւմուտքի եւ ՌԴ-ի երեսին, իսկ այնտեղ ձեւ են անում,թե անձրեւ է գալիս
Ադրբեջանը լկտիացել է,քանի որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի «ատամները հաշվել» է։
Ինչու՞ են Արեւմուտքում եւ ՌԴ-ում զարմանում Ալիեւի լկտի պահվածքի վրա։
Չէ որ իրենք ՝Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ԱՄՆ,Ֆրանսիան եւ ՌԴ-ն ,չհարգելով իրենց իսկ կողմից մշակված ուժի չկիրառման սկզբունքը,աչք փակեցին 44-օրյա պատերազմում Ադրբեջանի պատերխզմով հարցեր լուծելու քաղաքականությանը։
Ալիեւը «թքեց»նրանց հեղինակության վրա ու ցույց տվեց,որ նրանք նավթն ու տարբեր շահեր իրենց իսկ ստորագրությունից վեր են դասում։
Հաագայի դատարանի պարտադրում է բացել Լաչինի միջանցքը,իսկ Ադրբեջանը հոխորտում է այդ որոշման դեմ։
ՌԴ-ն Լաչինի միջանցքը անխափան գործելու երաշխավորն է,բայց Ադրբեջանը եւս թքած ունի դրա վրա։
Ինչքա՞ն է շարունակելու նմամ կերպ վարվել Ալիեւը։
Քանի դեռ կամ Արեւմուտքը,կամ ՌԴ-ն «գլխին չեն բամփել»։
Կանե՞ն արդյոք։
Շահեր,շահեր…
Մեզնից բացի ոչ մեկ մեր խնդիրները չի լուծելու։
Իսկ մենք զբաղված ենք «իրար միս ուտելով»։
Դրա համար էլ հայտնվել ենք «կոտրած տաշտակի առաջ»։
Նյութի աղբյուր