ՀՀ նախագահի հրամանագրով մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի առիթով պարգևատրումներ են եղել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար պարգևատրել.
Անանիա Շիրակացու մեդալով՝
Հրաչ Գրիգորի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ճարտարապետ
Գրիգոր Ստեփանի ԱԶԻԶՅԱՆԻՆ ճարտարագետ-շինարար
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝
Ցոլակ Միքաելի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարկման ծառայության պետ»: