Ռուսները հարձակվել են Կիևի վրա
Ռուսական բանակը այս գիշեր գրոհային անօդաչու սարքերով հարձակվել է Կիևի վրա։ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 օդային թիրախ։ Այս մասին հայտնում է Կիևի աղաքապետարանը։
Ըստ ուկրաինական կողմի, հակառակորդի անօդաչու թռչող սարքերը խմբերով և տարբեր կողմերից հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։
Բեկորների անկման հետևանքով մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանի բարձրահարկ շենքում վնաս է հասցվել բնակարաններից մեկին։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը նշում է, որ բեկորների մեծ մասն ընկել է բաց, չկառուցված տարածքի վրա։
«Վնասվել են մեքենաներ, տրոլեյբուսի էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհների մակերևույթներ։ Այս պահին հայտնի է մեկ տուժածի (առանց կյանքին վտանգ սպառնալու) մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական հարձակման հետեւանքով բեկորներ են թափվել մայրաքաղաքի հինգ թաղամասերում։ Հրդեհներ են բռնկվել Սվյատոշինսկի և Սոլոմենսկի շրջաններում։