ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը կարելի որակել որպես դավաճանություն Արցախի նկատմամբ. Արշավիր Ղարամյան
Հաշվի առնելով ՀՀ իշխանություների հրապարակավ չարձագանքը վերջին ժամանակահատվածում Արցախում ստեղծված ներքաղաքական խորը ճգնաժամին և դրա հետևանքով տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև իշխանամերձ և նիկոլամերձ շրջանակների հրապարակավ «ոռնոցները» տեղի ունեցող գործընթացների նկատմամբ կարելի որակել, որպես դավաճանություն Արցախի նկատմամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Իսկ Արցախում ներքաղաքական ճգնաժամը մասնակի լուծելուց և Արցախի Հանրապետության Նախագահ ընտրելուց հետո ՀՀ իշխանությունների քար լռությունը,իշխանամերձ ու նիկոլամերձ շրջանակների էլ ավելի բարձր, գարշելի «ոռնոցները» կարելի է որակել որպես «հարգանք» և «աջակցություն» Արցախին և նորընտիր Նախագահին»,- գրել է նա:
Նշենք, որ նախօրեին Արցախում նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը, սակայն մինչ այժմ ՀՀ իշխանությունները չեն շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին: