Աղդամը կարող է բացվել որպես լուծման մաս, բայց ոչ` այլընտրանք. Բորել
ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին Բորելը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Ժոզեպ Բորելը զրույցում ընդգծել է, որ Աղդամի ճանապարհը կարող է բացվել` որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք։
«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը ղարաբաղցի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այժմ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի. այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»,-գրել է նա։