Արջը մտել է ռուսական զորամասի տարածք
Նովոսիբիրսկի մարզում՝ Բեզմենովո կայարանի մոտ, արջը մտել է զորամասի տարածք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի մարզի բնական պաշարների նախարարությունը, Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է Ngs.ru-ն։
Նշվել են, որ կենդանին մտել է ստորաբաժանում, որը գտնվում է Չերեպանովսկի թաղամասում։ Մարզային բնական պաշարների նախարարության կենդանիների պաշտպանության բաժնի տեսուչին այնտեղ չեն թողել՝ զորամասը փակ տարածք լինելու պատճառով։
«Այնուհետև արջին հանդիպեցին երկաթուղային կայարանի մոտ։ Մեր տեսուչն աշխատել է տեղում՝ ականատեսներից հարցազրույց է վերցրել, ստուգել է կենդանու հետքերը»,- հայտնել են նախարարությունից։
Մինչ այս Cherepanovskie Vesti տեղական հրատարակությունը գրել էր, որ շատ ծնողներ չեն թողել իրենց երեխաներին դպրոց գնալ, քանի որ Բեզմենովոյում գիշատիչ է նկատել։
Ավելի վաղ ռուսաստանցին Կոլա թերակղզում հանդիպել էր արջերի ընտանիքի, բղավոցով քշել նրանց ու նկարահանել տեսախցիկով։ Ձայնագրությունում երևում է, թե ինչպես են երկու արջեր ուղղվում դեպի արահետով քայլող տղամարդը։ Գիշատիչներին վախեցնելու համար ռուսը սկսում է բարձր բղավել, արջերը շրջվում են ու փախչում։