Ռեփեր Դրեյքը պարծեցել է երկրպագուների կողմից նետված կրծկալների հավաքածուով
Կանադացի ռեփեր Դրեյքը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով կրծկալների հավաքածուն, որը երկրպագուները նետել են իր վրա համերգների ժամանակ։
Այն բանից հետո, երբ արտիստն իր ելույթներից մեկում կատակել է, որ երկրպագուները իրեր բեմ չեն նետում, նման գործողությունները բավականին տարածվել են Հյուսիսային Ամերիկայում It’s All a Blur շրջագայության ընթացքում:
Showbiz-ի փոխանցմամբ՝ լուսանկարում Դրեյքը լայն ժպտում է և պարզել է ձեռքերը։ Նա կրում է շապիկ, որի վրա գրված է. «Եթե հիմարները կարողանային թռչել, ապա այդ վայրը օդանավակայան կլիներ»՝ ցուցադրելով իր ներքնազգեստի հավաքածուն:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Դրեյքը երկրպագուին 50 հազար դոլար է տվել Լաս Վեգասում իր վերջին համերգի ժամանակ։