Անդրանիկ Թևանյանը հանդիպել է գիտակրթական ու մանկավարժական ոլորտի ներկայացուցիչների հետ
Այսօր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում տեղի է ունեցել դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հանդիպումը գիտակրթական ու մանկավարժական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Վերջիններս մատնանշել են ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես ահազանգելով դպրոցներում տիրող վիճակի (դասագրքեր, կրթական ծրագրեր և այլն), ուսուցիչների սոցիալական հարցի ու կրթական ոլորտում առկա մտահոգիչ զարգացումների մասով:
Թևանյանն իր խոսքում կարևորել է կրթական ոլորտում բարեփոխումների ու լրջագույն վերանայումների հարցը:
Հայտնելով իրենց աջակցությունը Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին՝ հանդիպման մասնակիցները կարևորել են ամբողջական իշխանափոխությունից հետո կրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը։