Ո՞ր տարիքում հեռացնել ադենոիդները
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Թորոսյանը անդրադարձել է երեխաների շրջանում լայն տարածվածություն ունեցող և ծնողներին անհանգստացնող խնդիրներից մեկին՝ ադենոիդներին։
«Ադենոիդները ավելի շատ հանդիպում են մանկական հասակում:
Եթե ադենոիդները քթում գերաճում են, խանգարում են շնչառությանը և այնքան են մեծանում, որ փակում են միջին ականջից դեպի քիթ եկող Եվստախյան խողովակը, ի վերջո դրանք բերում են #օտիտների:
Չհեռացնելու պարագայում ավելի վնաս է հասցվում, քան հեռացնելու: Գերաճի պատճառով, երեխան չի կարողանում շնչել և նույնիսկ խեղդվում է։
Միանշանակ խորհուրդ է տրվում վիրահատական միջամտություն՝ ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար։
Սակայն պետք է նշել, որ ադենոիդները կատարում են պաշտպանող ֆունկցիա և մինչև 3 տարեկան երեխաների մոտ ցանկալի է չհեռացնել, բացի հատուկ բարդ դեպքերից»,-գրել է նա։