Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող տղամարդուն
Բազումի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 8-ին ժամը 17.30-ին Վանաձորի Սուխումիի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի տղամարդու։
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից՝ օգոստոսի 14-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ նախաքննությունից կամ պարտադիր բուժումից խուսափելու մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: