Կվարացխելիան կարող է դառնալ Բարսելոնայի ֆուտբոլիստ
Իսպանական «Բարսելոնան» դիտարկում է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ լուծել է ֆինանսական խնդիրների մեծ մասը և հույս ունի ստանալ 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին գնելու համար անհրաժեշտ գումարը։ Կատալոնացիները մոտակա մի քանի ամիսների ընթացքում ուշադիր կհետևեն վրացի ֆուտբոլիստին:
2022/2023 մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։