Արցախի նախագահի ընտրությունները Թուրքիային ու Ադրբեջանին դուր չեկած սցենարով ընթացան, արձագանքը չուշացավ․ թուրքագետ
Թուրքիայի և Ադրբեջանի պետական ինստիտուտները արագ արձագանքել են Արցախի նախագահի ընտրության արդյունքներին։ Շատ խոսուն է հատկապես Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Ակնհայտորեն իրենց դուր չեկած սցենարով ընթացած ընտրությունները փոքրիկ հաղթանակ են մեզ համար։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին Արցախում օրինական ընտրություններին նույն կերպ՝ բացասական է արձագանքել Եվրամիությունը՝ ասելով, որ «ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել են ընտրությունները»։
Դե բնականաբար, քանի որ Ադրբեջանը ներկայումս Եվրամիության գլխավոր նավթագազային գործընկերն է»,- ընդգծել է թուրքագետը։