Ուկրաինան դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին
Այսպես կոչված, «նախագահական ընտրությունները» հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Այդ, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները» հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, դրանց արդյունքներն ուժ չունեն»,- նշված է ուկրաինական գերատեսչության հայտարարությունում։